«Յանդեքսի» գլխավոր խմբագիր եւ մարքեթինգի գծով տնօրեն Ելենա Կոլմանովսկայան լքել է պաշտոնը, բայց կշարունակի աշխատել ընկերությունում եւ կշարունակի մնալ բաժնետերերից մեկը:

Ընկերության գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժի խոսքով՝ «Յանդեքսն» այդպիսին է դարձել հիմնականում Կոլմանովսկայայի շնորհիվ: Նա նաեւ ընկերության համահիմնադիրներից է:

Կոլմանովսկայայի գլխավորած բաժինը այժմ երկու մասի է բաժանվել` գովազդի եւ մարքեթինգի բաժին, որի ղեկավարն էր դարձել Սվետլանա Կոնդրաշովան, եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որը գլխավորել է «Յանդեքսի» մամուլի քարտուղար Օչիր Մանջիկովը, հայտնում է digit-ը:

«Յանդեքսը» ռուսական խոշորագույն համացանցային ընկերություն է: Այն  համանուն որոնողական համակարգ ունի, որը համացանցային որոնման ռուսական շուկայի 60%-ն է զբաղեցնում, ինչպես նաեւ մի շարք այլ ծառայություններ: