Իսրայելի բանակը Հորդանանի Արեւմտյան ափում գերի է վերցրել 55 գրոհայինների։ Իսրայելական զինուժի հայտարարությունում ասվում է, որ նրանց թվում են պաղեստինցի դաշտային հրամանատարներ։ Գործողությունն իրականացվել է Իսրայելի եւ Գազայի հատվածի միջեւ հրադադար հայտարարելուց հետո անվտանգության ապահովման միջոցառումների շրջանակում, հաղորդում է Reuters-ը։

Հորդանանի Արեւմտյան ափը գտնվում է Մահմուդ Աբասի ուժերի վերահսկողության տակ, սակայն այնտեղ գտնվում են նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմնակիցներ։ Իսրայելի «Ամպե սյուն» ռազմական գործողությունն ուղղված էր ՀԱՄԱՍ-ի դեմ։