Նոյեմբերի 22-ին, ժամը 12.22-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Նոր Արտագես գյուղի միջնակարգ դպրոցում դիզվառելիքի հոտից թունավորվել են աշակերտներ։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը եւ օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ դասարաններում դիզելային վառելիքով տաքացվող վառարանների ծխից երկու ուսուցիչների եւ մեկ աշակերտի ինքնազգացողությունը վատացել է։ Նրանք առաջին բուժօգնություն են ստացել գյուղի ամբուլատորիայում, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։