Ֆրանսիայում մուսուլման միասեռական տղամարդը ցանկանում է մզկիթ բացել գեյերի համար։ Մուհամեդ Լյուդովիգ Լֆտի Զահեդը սկսել է իսլամ ուսումնասիրել 12 տարեկանում։ Սկզբում նա տպավորված է Ալժիրի սալաֆիներից, սակայն հետագայում հրաժարվեց նրանց դավանաբանությունից ծայրահեղականության համար, գրում է թուրքական Hürriyet-ը։
«Տղամարդու հետ առաջին գիշերից հետո հասկացա, որ ես գեյ եմ։ Իսլամը օգնեց ինձ վերապրել իմ զգացմունքները»,- ասում է Մուհամեդ Լյուդովիգ Լֆտի Զահեդը։ Գեյերի համար մզկիթ բացելու անհրաժեշտությունը Մուհամեդը գիտակցել է Մեքքա կատարած ուխտագնացությունից հետո։
«Սովորական մզկիթում տղամարդն ու կինն աղոթում առանձին, իսկ միասեռականները ենթարկվում են ֆիզիկական եւ խոսքի ագրեսիայի»,- նշում է Մուհամեդը։
Նրա խոսքով, ուրբաթօրյա աղոթքը մուսուլման գեյերը կանեն նոյեմբերի 30-ին բացվող բուդդայական տաճարում։ Տղամարդիկ եւ կանայք միասին կաղոթեն, իսկ հետագայում կկատարվեն նաեւ միասեռականների պսակադրություն։





























