Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում PKK-ի հետ բախման ժամանակ սպանված թուրք զինվորական Բեքիր Չավուշի թաղման ժամանակ մասնակիցներից մի քանի հոգի սկսել են հայհոյել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ թաղման արարողության ժամանակ, երբ դագաղը տեղափոխել են մեքենա, մասնակիցներից մեկը հայհոյել է. «Այս տղաներին մեզնից տանող վարչապետի...»։  Այդ ընթացքում եւս մեկ հոգի է սկսել հայհոյել Էրդողանին։

Ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի վարչապետին հայհոյած 2 հոգուն, որոնց նկատմամբ գործ է հարուցվել Թուրքիայի քրեական օրենսգրքի 214 եւ 301-րդ հոդվածներով։

Դատավորի որոշմամբ՝ Էրդողանին հայոյհայծ քաղաքացիները ստորագրությամբ ազատ են արձակվել։