Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը նոյեմբերի 22-ին Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ենթարկվել է ուսանողների կողմից ձվերով հարձակման։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հրավիրված է եղել Անկարայի համալասարանում մի միջոցառման, սակայն երբ նա մտել է Քաղաքագիտության ֆակուլտետի շենք, ուսանողները նրան դիմավորել են ձվերով հարձակմամբ։

Այդ ընթացքում,  թիկնապահներն անմիջապես ծածկել են Բեքիր Բոզդաղին, իսկ ոստիկանները բիրտ միջոցներ կիրառելով են ձերբակալել փոխվարչապետի այցի դեմ բողոքող ուսանողներին։

Ավելի ուշ, Բեքիր Բոզդաղը նշել է, թե տեղյակ չէ, թե  ոստիկանությունն ինչ միջոցներ են ձեռնարկել իր դեմ բողոքող ուսանողների նկատմամբ։