Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ԱՄՆ կատարելի իր պաշտոնական այցելությունը մինչեւ հաջորդ տարի: Նա հայտարարել է, որ նման որոշում է ընդունվել նոր կառավարության աշխատանքը կարգի բերելու հետ կապված բազմաթիվ խնդիրների լուծման համար:
«Ես շատ աշխատանք ունեմ անելու, անհրաժեշտ է կարգի գցել ամեն բան, որպեսզի իշխանության ուղղահայացը անխափան աշխատի»,-այսօր՝ նոյեմբերի 22-ին, ասուլիսում նշել է Իվանիշվիլին, հավելելով, որ նախորդ շաբաթ Բրյուսել կատարած իր պաշտոնական այցելությունը «որոշակի խնդիրներ» է հարուցել, ուստի ինքը որոշել է հետաձգել ԱՄՆ կատարելիք այցելությունը:
Իսկ մինչ այդ, նրա խոսքով, նոյեմբերի 29-ին« ԱՄՆ կմեկնի Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, ով կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Իվանիշվիլին հայտնել է, որ չի նախատեսում այցելել Ռուսաստան, քանի դեռ այդ երկիրը դեսպանատներ ունի Սուխումիում եւ Ցխինվալում: «Կարելի է ձեռնարկել որոշ քայլեր, որպեսզի Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպումը տեղի ունենա, ասենք, Եվրոպայում, ՌԴ սահմաններից դուրս, թեեւ այդ մասին եւս որեւէ խոսակցություն չկա, նույնիսկ ռուս-վրացական հարաբերությունների հարցերով իմ հատուկ ներկայացուցչի մակարդակով»,-ընդգծել է Վրաստանի վարչապետը:
Նա ասել է, որ Վրաստանի կառավարությանը կից հատուկ պաշտոն է ստեղծվել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար եւ հիմա իրենք կոնկրետ քայլեր են սպասում Ռուսաստանից:





























