ԱՄՆ-ում Գոհաբանության օրվա կապակցությամբ Արիզոնայի նահանգի սրճարաններից մեկում մատուցվել է հնդկահավի համով պաղպաղակ։ Ամերիկացիների ամենասիրած տոներից մեկի անփոխարինելի ատրիբուտն է հնդկահավը։ Այն լցոնում են խնձորով, գազարով, սոխով եւ պակսիմատով։

«Եթե դուք չեք ցանկանում Գոհաբանության օրը պատրաստություն տեսնել, ապա կարող եք այցելել մեր սրճարան եւ փորձել այս տոնին բնորոշ ուտեստենրի բոլոր համերով պաղպաղակ»,- ասել է սրճարանատեր Վադհվան։

Պաղպաղակը պատրաստվում է ձեռքով, հաղորդում է Vesti.ru-ն։