Ճապոնիայում տղամարդը պատանդ է վերցրել Toyokawa Shinkin Bank-ի հաճախորդի եւ չորս աշխատակիցների՝ պահանջելով երկրի վարչապետ Եսիհիկո Նոդայի հրաժարականը։
Տղամարդու մոտ կա դանակ։ Նա պահանջում է նաեւ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, տասը օրվա սնունդ, ջուր եւ բարձրախոս։ Պատանդների վիճակի մասին տեղեկություն չկա։ Տղամարդու ինքնությունը դեռեւս հայտնի չէ, հաղրոդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին։
Միջադեպը տեղի է ունեցել Տոյոկավա քաղաքում։ Ոստիկանությունը շրջափակել է դեպքի տարածքը։




























