Ադրբեջանական կողմը շարունակում է հրաժարվել գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպումից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում  հայտնեց Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը:

Հայկական կողմը չի դադարեցնում նման հանդիպում կազմակերպելու փորձերը, սակայն մինչ օրսդրական արդյունք չկա»,-ընդգծեց նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ  բանակցությունները ընթացել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի  միջնորդությամբ եւ նախատեսվում էր հանդիպումը անցկացնել երրորդ երկրի տարածքում:

Հայաստանի եւ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովների միակ հանդիպումը տեղի է ունեցել 2006 թ-ին Բրյուսելում` նույնպես ԿԽՄԿ-ի միջնորդությամբ:

Կողմերը պարտավորվել են ժամանակին կատարել փոխադարձ հարցումները եւ փոխանակվել տեղեկություններով, որոնք վերաբերում են անհայտ կորածներին եւ ռազմագերիներին: Սակայն Ադրբեջանական կողմից այս պայմանավորվածությունն այդպես էլ չի իրականացվել  եւ իրենց պարտավորություները չեն կատարել: