Դիարբեքիրի դատախազությունն ավարտել է Դիարբեքիրի ոստիկանապետ Ռեջեփ Գյուվենի սկանդալային հայտարարության հետ կապված ուսումանսիրությունը եւ որոշում կայացրել։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի դատախազության կայացրած որոշման մեջ նշվել է, թե Դիարբեքիրի ոստիկանապետ Ռեջեփ Գյուվենի՝ «Եթե սարում սպանված ահաբեկչի համար չեք արտասվում, մարդ չեք» արտահայտության մեջ հանցանք պարունակող տարրեր չկան եւ դադարեցրել ոստիկանապետի նկատմամբ նկատմամբ սկսած նախնական հետաքննությունը։

NEWS.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քուրդ զինյալների հարձակումների կենտրոնում գտնվող Դիարբեքիրի ոստիկանապետը լրագրողների հետ ընթրիքի ժամանակ հայտարարել էր. «Եթե սարում սպանված ահաբեկչի համար չեք արտասվում, մարդ չեք»։ Նա դեմ էր դուրս եկել նաեւ Թուրքիայի պետական հայեցակարգի գլխավոր կարգախոսի դեմ՝ նշելով, թե նախ մարդն է, հետո՝ հայրենիքը։ «Մարդուն ապրեցրու, որ հայրենիքն էլ ապրի»,-ասել է թուրք ոստիկանապետը։