Ստամբուլ-Անթալիա չվերթն իրականացնող թուրքական Onur Air ավիաընկերությանը պատկանող օդանավը շտապ վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթորքի անվան օդանավակայանում։

Ինչպես տեղեկացնում  է թուրքական Hurriyet-ը, օդանավի օդ բարձրանալուց շատ չանցած ուղեւորներից մեկը բղավել է, թե իր վրա ռումբ կա։ Այդ ընթացքում օդանավը շտապ վայրէջքի է իջել։ Հատուկ նշանակության ջոկատները գործողություն են իրականացրել եւ բերման ենթարկել Իբրահիմ Օ.-ին, որից հետո մասնագետներն սկել են խուզարկել օդանավը։

Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն հայտնել է, թե ռումբի մասին հայտարարած քաղաքացին, ամենայն հավանականությամբ, հոգեկան հիվանդ է։