«Արմթեք Կոնգրես 2012»  բարձր տեխնոլոգիական համաժողովը տեղի կունենա 2012 թ. դեկտեմբերի 10-իին, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանում, Սիլիկոնային հովտի սրտում: Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Համաժողովը նվիրվելու է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման խնդիրներին: Ներկա են լինելու հայտնի ընկերությունների ղեկավարներ՝ IBM, Intel, Microsoft, National Instruments, D-Link: Ըստ Տ. Դավթյանի՝ հրավիրվել են մոտ 120 մասնակիցներ, սակայն ցանկացողներն ավելի շատ են եղել:

Տ. Դավթյանի խոսքով՝ համաժողովը կունենա անմիջական գործնական արդյունքներ, ամենայն հավանականությամբ՝ կհաջողի 2-3 համաձայնագրեր ստորագրել՝ Հայաստանի ծրագրավորման եւ արտադրության ոլորտում ներդրումների համար:

Նախատեսվում է նաեւ մշտական ներկայացուցչություն բացել Սիլիկոնային հովտում:

«Վիասֆեր Տեխնոպարկի» նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Մորոյանը նշեց, որ համաժողովը կխթանի նաեւ այլ ներդրումերի ներգրավմանը: Նա նաեւ առաջարկեց միջազգային համահայկական ցանցեր ստեղծել: