Ավստրիայում կինն ամուսնուց եւ սիրեցյալից ազատվել է հիչքոքյան սարսափ ֆիլմերի ոգուն համապատասխան: «Սառցե մարդասպանուհին» (այդպես են նրան կոչել լրատվամիջոցները) նրանց մարմինները մասնատել է էլեկտրական սղոցով եւ թաղել բետոնի մեջ: Վիեննայի դատարանում Իսպանիայի քաղաքացի Գոյդսարգի Էստիբալիս Կարանսա Զաբալան պատմել է, որ 2008-ին ինքն սպանել է ամուսնուն, իսկ 2010ին՝ իր նոր սիրեցյալին:
32-ամյա ամուսնուն՝ Հոլգերգ Հոլցին, կինը բնութագրել է որպես ծույլ եւ դաժան մարդ: Նա ամուսնուն սպանել է այն պահին, երբ նա նստած է եղել համակարգչի դիմաց: Կինն ատրճանակից երեք անգամ կրակել է նրա գլխին: Սկզբում կինը վախեցել է, որ իր հետեւից կգա ոստիկանությունը, բայց այդ պահին զանգահարել են աշխատանքի վայրից (խանութ-սրճարանից) եւ խնդրել գնալ աշխատանքի: Այդ պահին էլ նրա մտքում ծագել է ամուսնու մարմինը թաքցնել աշխատավայրում:
Նա էլեկտրական սղոցով մասնատել է ամուսնու մարմինը, տեղափոխել իր խանութ եւ թաղել բետոնի մեջ:
Որոշ ժամանակ անց կինն սկսել է ապրել իր նոր ընկերոջ՝ Մանֆրեդ Հինթերբերգերի հետ, ով պաղպաղակ վաճառող է եղել, սակայն այդ հարաբերությունները եւս երջանկություն չեն բերել կնոջը: Պաղպաղակ վաճառողին կինը գնդակահարել է հարբած վիճաբանության ժամանակ եւ դիակից ազատվել ճիշտ նույնկերպ, ինչպես տարիներ առաջ ամուսնուց:
Սպանությունները բացահայտվել է պատահաբար, երբ սրճարանի վերանորոգման ժամանակ գտել են ամուսնու մարմինը: Հետաքննության ժամանակ կինը փախել է Իտալիա, սակայն նրան կալանավորել են եւ հանձնել Ավստրիայի իշխանություններին: Այդ պահին կինը հղի է եղել եւ ծննդաբերել է արդեն բանտում եղած ժամանակ, հաղորդում է «Vesti.ru»-ն: Երեխային դաստիարակում են կնոջ՝ Բարսելոնում գտնվող ծնողները:
Հոգեբուժական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա տառապում է հոգեկան խանգարումով եւ վտանգավոր է հասարակության համար: Մասնագետները նշում են, որ 30 տոկոս հավանականություն կա, որ նա կրկին արյունալի սպանություն կկատարի:





























