«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «ՎՏԲ - Հայաստան բանկ» ՓԲԸ հետ համատեղ վարկավորման ծրագրի ընդլայման մասին` Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար:  

Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակներում մարզերի բնակիչները կարող են ընտրել ժամանակակից բջջային հեռախոս, պլանշետային համակարգիչ կամ համակարգիչ 150000 դրամ եւ ավել արժեքով եւ գնել այն տարաժամկետ պայմանով առանց բանկ այցելելու: Ձեռք բերման պայմանագիրը կարելի է ձեւակերպել Beeline վաճառքի եւ սպասարկման յուրաքանչյուր մարզային գրասենյակում:

«ԱրմենՏել» ընկերության եւ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի համագործակցությունը նպատակ ունի ավելի դյուրին դարձնել սարքավորումների վաճառքը մարզերում, իսկ սպասարկումն` ավելի արագ եւ որակյալ: Բարելավելով սպասարկման որակը` մեր ընկերությունը հաշվի է առնում ժամանակակից  հեռախոսային շուկայի եւ համակարգչային տեխնիկայի նորարարությունները: Մենք մշտապես թարմացնում ենք հեռախոսների տեսականին եւ հրավիրում Հայաստանի մարզերի բնակիչներին օգտվել համագործակցության այս ծրագրից եւ ձեռք բերել ամենահայտնի ապրանքանիշերի    ժամանակակից պլանշետային համակարգիչ  կամ սմարթֆոն», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: