Ավստրալիայի գիտնականները Google Earth քարտեզների ծառայությունում հայտնաբերել են գոյություն չունեցող կղզի Մարջանների ծովում։ Հետազոտողները նշում են, որ թեեւ այն գոյություն չունի, սակայն 2000 թվականից հիշատակվել է գիտական աշխատություններում։
«Մեզ տարօրինակ թվաց այն, որ գիտական քարտեզներում եւ Google Earth-ում նշված կղզու տեղը մեր նավը ցույց է տալիս 1,4 հազար մետր խորություն»,- ասել է ուրվական կղզու որոնողական արշավախումը, հաղորդում է Utro.ru-ն։
Գոյություն չունեցող կղզին կոչվում է «Ավազե»։ Այն որոշ քարտեզներում նշված է Նոր Կալեդոնիայից հյուսիս-արեւմուտք ընկած ջրերում։





























