ՆԱՏՕ-ն չի ձգտի ռազմականացնել էներգետիկ անվտանգության հարցը, եթե դրա անհրաժեշտությունը չլինի: Ինչպես հաղորդում է 1nesw.az-ը, այդ մասին ասել է ՆԱՏՕ-ի էներգետիկ անվտանգության հարցերով դեպարտամենտի ղեկավար Մայքլ Ռյուլեն: Նա մասնակցել է միջազգային սեմինարի, որը նվիրված է եղել Կասյան ավազանում էներգետիկ ենթակառույցվածքների անվտանգության ապահովման գործում Դաշինքի դերին:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն նաեւ չի պատրաստվում խառնվել դաշնակից երկրների ազգային էներգետիկ քաղաքականությանը: Ռյուլեն համաձայնել է, որ ՆԱՏՕ-ի գործունեության մեջ կա ռազմական բաղադրիչ, իսկ որոշ դեպքերում ՆԱՏՕ-ն կարող է կարող է նավատորմ ներգրավել՝ էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու համար: Սակայն խոսելով Կասպյան ավազանում էներգետիկ ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովման խնդրի մասին, նա նշել է, որ տվյալ դեպքում ՆԱՏՕ-ն ավելի շուտ օգնական է, քան ակտիվ դերակատար: