Թուրքիայի ոստիկանության կազմում գործող «Բազե» բաժանմունքի Ստամբուլի ջոկատներից մեկի պետը բռնբարել, ծեծել եւ շանտաժի է ենթարկել ջոկատի կին ոստիկաններից մեկին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Է. Ջ. Անունով կին ոստիկանը ծառայության է անցել Ստամբուլի «Բազե» ջոկատներից մեկում։ Ջոկատի պետը՝ Բ.Ք.-ն սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Է.Ջ-ի հանդեպ։ Մի երեկո ոստիկանապետն առաջարկել է Է.Ջ-ին տուն ուղեկցել եւ ճանապարհին սպառնալիքի միջոցով մինչեւ ներքնաշորերը մերկացրել է Է.Ջ-ին ու լուսանկարել։
Ոստիկանապետը սպառնացել է այդ լուսանկարները հրապարակել եւ բռնաբարել է կին ոստիկանին։ Բռնաբարություններն ու ծեծը շարունակվել են մինչեւ կին ոստիկանը համարձակություն է ունեցել դիմել դատախազություն՝ ներկայացնելով իրեն ուղղված սպառնալից ու վիրավորական հաղորդագրություններն ու հեռախոսազանգերի ձայնագրությունները։
Դատախազությունը ոստիկանապետ Բ.Ք-ի նկատմամբ մեղադրանք է ներկայացրել՝ պահանջելով մինչեւ 24 տարի ազատազրկում։





























