Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ցանկանում է այցելել Բաքու։ Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 22-ին կայացած մամուլի ասուլիսում։ Նա հետաձգել է այցելությունն ԱՄՆ։

«Այցը Բաքու կլինի ապացույցն այն բանի, որ մենք ցանկանում են ամրապնդել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ, թեեւ այժմ էլ մենք լավ հարաբերություններ ունենք, սակայն պատրաստ ենք ավելի խորացնել դրանք»,- ասել է Իվանիշվիլին։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Վրաստանին գազ է մատակարարում «շատ հետաքրքիր» գներով, եւ Վրաստանի բնակչությունը շնորհակալ է դրա համար Ադրբեջանին, հաղորդում է «Գռուզիա Օնլայնը»։