Լոս Անջելեսի շրջանի շերիֆ Լի Բական այցելել է Մոնթեբելոյում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան եւ հարգել ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», արարողությանը ներկա են եղել Մոնթեբելոյի հայ համայնքի ղեկավարները եւ հոգեւոր առաջնորդները:
«Հուշարձանը կարեւոր է, որովհետեւ հիշողություններն անհրաժեշտ են ողջ աշխարհում բոլոր ցեղասպանությունների կենդանի հիշողությունը պահպանելու համար: Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության մեջ ամենամեծ ցեղասպանություններից մեկն է: Դրա համար մենք այսօր հարգանքի տուրք ենք մատուցում եւ նշում, որ ամերիկահայ հասարակությունը արդարություն է պահանջում»,-ասել է Բական:
Նա նաեւ կոչ է արել Թուրքիայի կառավարությանը «իրավիճակը շտկելու լուրջ փորձ կատարել»: «Անհրաժեշտ է քննարկել, թե ինչ է արդարությունը շուրջ 100 տարի առաջ եղած հանգամանքներում, ուստի ես վստահ եմ, որ քանի դեռ դա տեղի չի ունեցել, կորսցի գիտակցումը եւ արդարության բացակայությունը այսուհետ եւս կայրվի ամերիկահայերի եւ ողջ աշխարհի հայերի մտքում եւ սրտում»,-ասել է շերիֆը:
Արարողությունից հետո Բական միացել է Հայկական կենտրոնում հայ համայնքի կողմից կազմակերպված ճաշին, որտեղ քննարկվել են հայ համայնքին հետաքրքրող բազմաթիվ հարցեր:





























