Քրտնագեղձերը անսովոր գործառույթ ունեն. նրանք փակում են վերքերը: Ասյ մասին ասված է Միչիգայի համալսարանի վերջին հետազոտության մեջ: Ինչպես գրում է  The Times of India-ն, այս բացահայտումը կարող է օգնել դիաբետիկ խոցերի բուժման ժամանակ, որոնք շատ դժվար են փակվում, հաղորդում է MED daily-ն:

Հայտնի է, որ վերքերի փակումը տեղի է ունենում մաշկի նոր բջիջների շնորհիվ, որոնք մոտենում են վերքի ծայրերից եւ աստիճանաբար փակում այն: բայց հիմա պարզվել է հետեւյալը. Բջիջների մի մասն ի հայտ է գալիս խորը հատվածներից: Առավել մանրամասն վերլուծությունը ցույց է տվել, որ էկզոկրին քրտնագեղձերը կարող են իրենց մեջ պահեստային հասուն բջիջներ պարունակել:

Այդ քրտնագեղձերը յուրահատուկ են մարդու համար եւ բացակայում են լաբորատոր կենդանիների մոտ, ուստի այդ քիչ է ուսումնասիրված, քանի որ լաբորատոր պայմաններում այն ուսումնասիրել հնարավոր չէ:

Ստացվում է, որ մարդկանց վերքերը փակվում են ոչ այնպես, ինչպես դա տեղի է ունենում սովորական կաթնասունների մոտ: