Թուրքիայի Սամսուն քաղաքի պղնձավերամշակման գործարանում վթարի հետեւանքով 5 աշխատակից է մահացել, վնասվածքներ ստացել՝ 11 աշխատակից։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Սամսունի պղնձավերամշակման գործարանի մասնաշենքերից մեկում ամոնիակի արտադրամասում փլուզում է տեղի ունեցել, որի ժամանակ արտադրամասում բազմաթիվ աշխատակիցներ են եղել։
Սամսունի նահանգապետ Հասան Օզհանը նշել է, թե արտադրամասում ընթացել է ամոնիակի 300 տոննայանոց կափարիչի մոնտաժման աշխատանքները, երբ կափարիչը վայր է ընկել։ Նա նշել է, թե աշխատակիցների մի մասը մնացել են հսկա կափարիչի տակ։




























