Հայաստանի կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 22-ին, որոշում է կայացրել ստեղծել «Արտահանման վարկավորման գործակալություն»:
Այն հիմնականում զբաղվելու է արտահանման վարկավորման ապահովագրությամբ, ինչն էլ իր հերթին կարող է նպաստել առեւտրային վարկերի տոկոսադրույքների նվազմանը: Այսինքն՝ վարկավորման ապահովագրման դեպքում առեւտրային բանկերը վարկը կդիտարկեն որպես ոչ ռիսկային:
Նախատեսվում է, որ ապագայում գործակալությունը կդառնա ինքնաֆինանսավորվող եւ կգործի առեւտրային հիմունքով, ինչպես եվրոպական երկրներում։
Նշենք, որ եվրոպական երկրներում նմանատիպ գործակալությունները նաեւ ուղղակի վարկավորում են իրականացնում, սակայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ նմանատիպ գործիքների կիրառումը նպատակահարմար չէ:





























