Բելարմինի համալսարանի մասնագետների խոսքով` տղամարդիկ միս են ուտում, քանի որ այդ փաստը նրանց սեփական տղամարդկության զգացողություն է հաղորդում, տեղեկացնում է MSNBC-ը: Առնվազն դա այդպես է ԱՄՆ-ում. միսն այստեղ հայրիշխանության խորհրդանիշ է:
Դա հատկապես արտահայտվում է այն դեպքերում, երբ տղամարդիկ միս են ուտում հասարակական վայրերում: Դրանով նրանք իրենց առնականությունը հրապարակավ են ցուցադրում:
Միաժամանակ հայտնի է, որ մսի հաճախակի օգտագործումը սպառնում է քաղցկեղի, սրտային եւ այլ հիվանդությունների առաջացմամբ: Գիտնականների անցկացրած հարցման արդյունքում տղամարդկանց մեծ մասն ասել է, որ հաճույքով է միս ուտում եւ ժխտել են կենդանիների տառապանքի փաստը:
Վիճակագրության համաձայն` Նահանգներում ընդամենը բնակչության 3%-ն է բուսակեր:




























