Շվեյցարիայի Բազել քաղաքի բուսաբանական այգում աճել է աշխարհում ամենամեծ ծաղիկը՝ Տիտան Արումը (Տիտանական ամորֆոֆալուս), որի բարձրությունը 2,27 մետր է: Ծաղկի տերեւները մուգ կարմիր են, իսկ առեջը՝ դեղին: Թեեւ ծաղկից հոտած մսի հոտ է գալիս, բազմաթիվ մարդիկ են գալիս տեսնելու այն, հաղորդում է Geneva Lunch-ը:
Հոտի պատճառով Տիտան Արումն անվանել են «Մեռած ծաղիկ»: Նման հազվադեպ հանդիպող հոտը եւ վառ գույնը պետք է, որ գրավեն ճանճերին ու բզեզներին:
Բնական պայմաններում ծաղիկն աճում է միայն ինդոնեզական Սումատրա կղզու ջունգլիներում, ինչպես նաեւ այն աճեցնում են բուսաբանական այգիներում, հաղորդում է «Ռիդուսը»:
Տիտան Արումը ծաղկում է 20-40 տարին մեկ անգամ եւ դա տեւում է ընդամենը 2 օր: Աշխարհում գրանցվել է այդ ծաղկի ծաղկելու միայն 163 դեպք:































