Հետաձգվել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան։
«Интерфакс»-ը, վկայակոչելով ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի իր աղբյուրին, հաղորդում է, որ հունվարի 26-ից 28-ը ծրագրված այցը հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ։
Միաժամանակ, աղբյուրը հաղորդում է, որ Ռուսաստան այցելելու Ջալիլիին արված հրավերը դեռ ուժի մեջ. «Մենք հույս ունենք, որ իրանական կողմը կօգտվի այդ հնարավորությունից», ասել են ՌԴ ԱԱԽ-ում։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ջալիլիին այցելության ընթացքում պետք է ուղեկցեր Իրանի ԱԱԽ քարտուղարի արտաքին քաղաքականության եւ միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալի Բաքերին։
Այցի շրջանակներում նախատեսվում էր քննարկել երկկողմ, տարածարջանային եւ միջազգային հարցեր։ Չորեքշաբթի Ջալիլին պետք է հանդիպեր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ։




























