Վատիկանի աստղագիտարանի տնօրեն եւ ճիզվիտական միաբանության հոգեւորական Ժոզե Ֆունեսը զարմացրել է իր ոչ ստանդարտ հայացքներով: Նա կարծում է, որ մարդկությունը տիեզերքում միայնակ չէ: Օրերս այդ մասին նա հայտարարել է Վատիկանի ռադիոյով, տեղեկացնում է «Կոմսոմոլսկայա պրավադան»:
«Ես չեմ բացառում, որ տիեզերքում, որն ունի միլիարդավար գալակտիկաներ, որոնցից յուրաքանչյուրն ունի միլիարդավոր աստղեր, չկա կյանք: Եւ որոնումները կշարունկվեն: Չեմ բացառում, որ ապագայում մենք ազդանշաններ ստանանք այլ մշակույթներից: Մինչ այժմ հայտնի է 350 աստղերի մասին, որոնց շուրջ պտտվում են մոլորակները, դրանց մեջ կարող է Երկրի նման մոլորակ լինել»,-ասել է հոգեւորականը:





























