Գերմանական մեքենաշինական հսկան՝ BMW-ն, պատրաստ է նոր պլատֆորմով մեքենաներ թողարկել, հաղորդում է «5-րդ անիվը»:
BMW-ն արդեն պատրաստել է առջեւի քարշակով նոր UKL պլատֆորմի նախագիծը, սակայն գերմանական մակնիշի երկրպագուներն, իրենց հերթին, բացասաբար են տրամադրված ընկերության այդ նախագծի հարցում եւ վստահեցնում են, որ իսկական BMW-ն կարող է լինել միայն հետին քարշակով:
Այդ տեսակետի հետ բացարձակապես համաձայն չէ BMW-ի մենեջեր Ֆրանկ Նիդերլանդերը, ով հայտարարել է, որ նախորդ դարի 90-ական թվականներին ընկերությունը թողարկել է BMW քրոս-օվերը, որը դուր չի եկել մակնիշի երկրպագուներին, սակայն շուտով գնորդները գիտակցել են, որ սեդանների բոլոր դրական կողմերը կարելի է իրականություն դարձնել քրոս-օվերում: Ֆրանկ Նիդերլանդերը վստահ է, որ պատմությունը այս դեպքում կրկնվելու է:
Առաջիկա 8-10 տարիներին գերմանացիները մտադիր են UKL պլատֆորմով 12 նոր մոդելներ թողարկել: Դրանց թվում են 1-Series GT-ն, MINI Cooper-ը, մեծ սեդան եւ ոչ մեծ ամենագնաց:
Նշենք, որ MBW-ն արդեն առջեւի քարշակով մոդելի կոցեպտ ունի, որի անվանումը Active Tourer է:




























