Facebook սոցիալական ցանցը հայտարարել է իր տվյալները Instagram-ի տվյալների հետ միավորելու մտադրության մասին: Սա սոցիալական ցանցի քաղաքականության մի մասն է, որն ուղղված է իր վերահսկողության ներքո գտնվող ծառայությունների փոխադարձ թափանցելիության ապահովմանը, գրում է Reuters-ը:
Facebook-ը մտադիր է նաեւ թուլացնել սահմանափակումները օգտատերերի միջեւ էլեկտրոնային նամակների փոխանակման նկատմամբ:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն, տվյալների փոխանակումը թույլ կտա ընկերություններին հրաժարվել նորարարությունների դեպքում օգտատերերի քվեարկության 4-ամյա պրակտիկայից եւ ավելի հստակ պատկերացում կտա իր միլիարդանոց լսարանի շահերի ու կարիքների մասին:
Instagram սմարթֆոնների համար պատկերների փոխանակման ծառայությունն ընկերության ամենախոշոր նախագծերից մեկն է, որը Facebook-ը ձեռք էր բերել հոկտեմբերին՝ 715 մլն դոլարով:
Ծառայությունների փոխադարձ թափանցելիությունը ընկերություններին թույլ կտա ստեղծել օգտատերերի միասնական պրոֆիլներ:
Facebook-ը նախատեսում է նաեւ իր օգտատերերին էլեկտրոնային գրագրության հնարավորություն տալ, օգտագործելով սոցցանցի ներքին ծառայությունը:
Facebook-ի քաղաքականության փոփոխությունն ի հայտ է եկել ընկերության շահութաբերության կտրուկ անկման ֆոնին:





























