Միջերկրական ծովի տարածաշրջանում ընկնում է մազութի գինը։ Platts գործակալության տվյալներով նոյեմբերին 1 տոննա մազութի գինը 720 դոլարից նվազել է մինչեւ 650 դոլար։ Այս տարածաշջանում մազութի գնանշումները վերաբերում են նաեւ Հայաստանին։

Այժմ Հայաստանում գործում է ասֆալտի 13 գործարան։ 2012թ. առաջին կիսամյակում դրանք արտադրել են 3.12 միլիարդ դրամի արտադրանք, ինչը մոտ չորս անգամ գերազանցում է 2011թ. առաջին կիսամյակի ցուցանիշը (775.6 միլիոն)։ Հայաստանը դեռ չի արտադրում բիտում։ 2009-ին Արարատի մարզում կառուցվեց «Աբիտ» բիտումի գործարանը («Միկա Լիմիտեդ»), որտեղ այժմ ընթանում են մազութից բիտում ստանալու տեխնոլոգիայի գործարկումը։