Ավստրալացի գիտնականները բացառիկ «Re-Timer»  կոչվող ակնոց են ստեղծել, որը կարող է մարդկանց օգնել պայքարել անքնության դեմ: Ըստ հեղինակների` լուսադիոդային ակնոցը կարող է անգամ վերափոխել մարդու ներքին ժամացույցը, եւ դա անում են բացարձակ անցավ եղանակով: Ակնոցների հեղինակը հոգեբան գիտնական Լոեն Լեկն է:

«Re-Timer»-ն արտաքուստ ավելի շատ ջրասուզակի դիմակի է նման, քան ակնոցի: Հեղինակները կարծում են, որ նման ձեւը թույլ կտա, որպեսզի օգտագործված սարքավորումը օգնի չնկատել այն:

Ակնոցի իմասն այն է, որ նրանք սկսում են մեղմ եւ աչքերի համար բացարձակ անվտանգ կանաչ լույս ճառագայթել, որն ուղեղն ընկալում է որպես արեւային: Այս խաբկանքի արդյունքում հնարավոր է փոխել մարդու ներքին ժամացույցը, այսինքն` փոխել կենսաբանական գործընթացները:

Առաջիկայում «Re-Timer» ակնոցները կհանվեն ազատ վաճառքի, նրանց մոտավոր արժեքը 260 ամերիկյան դոլար է: