Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, ցուցմունքներ է տվել 2007 թվականի իր քարոզարշավի հնարավոր անօրինական ֆինանսավորման գործով: Ըստ գործի նյութերի, Սարկոզիի քարոզարշավն անօրինականորեն ֆինանսավորել է L`Oreal  օծաներլիքի կայսրության սեփականատեր Լիլիան Բետանկուրը, հաղորդում է Reuters-ը:

Հարցաքննությունը տեղի է ունեցել Բորդոյի արդարադատության պալատում: Լրագրողներին թույլ չեն տվել պալատի շենք մտնել, հետեւաբար Սարկոզիի ցուցմունքների մանրամասները հայտնի չեն: Ավելի վաղ Սարկոզին հերքել է իրենց հասցեագրված մեղադրանքները:

Քննության տվյալներով, 2007 թվականին Սարկոզին, իբր, անձամբ է այցելել Բետանկուրին Փարիզի արվարձանում եւ ստացել կանխիկ 4 մլն եվրո՝ իր քարոզարշավի համար: Սարկոզին առաջին անգամ է այս գործով ցուցմունք տալիս: Այս տարվա հունիսին Սարկոզիի եւ նրա կնոջ՝ Կարլա Բրունիի տանը խուզարկություն է կատարվել:

Դատական գործընթացը կարող է ազդել 2017 թվականին նախագահի ընտրություններում կրկին առաջադրվելու Սարկոզիի պլանների վրա: Նման մտադրության մասին Սարկոզին հայտարարել է հոկտեմբերին: