Իլի բանտի վարչակազմը, որտեղ նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկն անցկացնում է իր բանտարկությունը, կատարել է նրա որոշ պահանջները: Հիմա Բրեյվիկը գրքերի դարակ եւ փոխնորդ հագուստ ունի, իսկ շուտով նաեւ աուդիոփլեյեր կունենա:

Բանտի վարչակազմին ուղղված Բրեյվիկի պահանջները զբաղեցրել են 27 էջ: Ի թիվս այլոց, 77 մարդ սպանած ահաբեկիչը պահանջել է սառը սուրճ, կարագ, փափկացնող քսուք, նա բողոքել է ցրտից ու շփման պակասից: Ամենօրյա ստուգումը, որի ժամանակ նրան ամբողջովին մերկացնում են, նա հակահունաիստական է համարել: