NEWS.am-ը հատված է ներկայացնում «The New York Times» -ում հրապարակված Թուրքիայում քուրդ նկարիչ Մահմեդ Գյունեշթեքինի ցուցահանդեսի մասին պատմող  հոդվածից.

Մինչ Ահմեդ Գյունեշթեքինի` Անատոլիայի մշակութային բազմազանությանը նվիրված  ցուցահանդեսի վառ գույներին ծանոթանալը, այցելուներն անցնում են զոհերի սգո խավարի միջով:  Մութ սենյակում տեսաինստալացիայի միջոցով ներկայացվում են անցած դարի ընթացքում Թուրքիայում իրականացված զանգվածային սպանությունների տարեթվերը:

1909 եւ 1915 տարեթվերի միջեւ լսելի են հայկական ձայները, որոնց հաջորդում են քրդերի, հույների, ալեւիների եւ այլոց  հեծեծանքները:  Վերջին տարեթիվը 2012թ-ն է. մայրերը թուրքերեն եւ քրդերեն լեզուներով սգում են իրենց զավակների մահը, ովքեր սպանվել են Թուրքիայի եւ քուրդ ապստամբների միջեւ շարունակվող պատերազմում:

«Ցանակնում եմ, որ այցելուները տուրք մատուցեն այն ժողովուրդներին, որոնք ոգեշնչել են իմ արվեստը, մինչ նրանք կդիտեն ցուցադրությունը: Սա Թուրքիայի իրականությունն է, այստեղ շատ մեղքեր են իրագործվել: Մենք պետք է պատրաստ լինենք դիմավորել դա»,-ասել է նա Ստամբուլում իր հարցազրույցներից մեկում:

«Yuzlesme» («Հանդիպում») խորագրով ցուցահանդեսը բացվել է Ստամբուլի «Անտրեպո» ցուցասրահում եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի  30-ը: