«Հրապարակը» գրում է, թե իրենց տեղեկությունների՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ինտենսիվ հանդիպումներ է ունենում ոչ միայն քաղաքական շրջանակների, այլեւ երիտասարդության հետ: Այդ մասին մեզ պատմեց այդ հանդիպումներին մասնակցած ուսանողներից մեկը, ով շատ ոգեւորված էր հանդիպումից:

Լուրը ճշտելու նպատակով դիմեցինք Նարինե Մկրտչյանին, ով հաստատեց, որ նման հանդիպումներ լինում են, եւ ավելացրեց՝ ինչո՞ւ միայն քաղաքական գործիչների եւ ուսանողների հետ, ես նաեւ գործարարների հետ եմ հանդիպել, այն գործարարների, ովքեր մտահոգ են երկրի ներկայով եւ ապագայով:

Ի պատասխան մեր հարցի, թե պատրաստվո՞ւմ է առաջադրվել առաջիկա նախագահի ընտրություններում, Նարինե Մկրտչյանն ասաց, որ առաջիկայում հրապարակային հանդիպումներ կունենա, որոնց կհրավիրվեն նաեւ ԶԼՄ-ները, եւ հասարակությանը հայտնի կդառնա իր որոշումը: