Վենեսուելայում ցուցադրական թռիչքի ընթացքում ռազմական երկու ինքնաթիռներ են բախվել: Օդաչուներից մեկը զոհվել է, երկրորդ ինքնաթիռի օդաչուները փրկվել են:

OV-10 Bronco ինքնաթիռների բախումը տեղի է ունեցել ռազմաօդային ուժերի Պալո Նեգրո կայանից ոչ հեռու, որը գտնվում է Վենեսուելայի կենտրոնական մասում: Պատահաարի պատճառները դեռ հստակ չեն, հայտնում է  «lenta.ru»ն` վկայակոչելով AFP-ին:

Օդում բախվելուց հետո օդաչու հրահանգիչը ստանձնել է  վնասված ինքնաթիռներից մեկի կառավարումը եւ այն հեռացրել բնակելի շինություններից ՝ այդկերպ հերոսական արարք գործելով, նշվում է երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում: 

Ինքնաթիռները մասնակցում էին Վենեսուելայի ռազմաօդային ուժերի կազմավորման 92-րդ տարեդարձի ռազմական հանդիսավոր շքերթի փորձին, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Ամերիկյան OV-10 Bronco  ինքնաթիռը արտադրվում է 1967-1976 թվականներից: Մինչեւ 2012թ. սկիզբը Վենեսուելայի ռազմաօդային ուժերն OV-10 Bronco յոթ ինքնաթիռ ունեին: