ԱՄՆ-ում Գոհաբանության օրը ավանդաբար խանութների առջեւ գոյանում են երկար հերթեր, երկրում մեկնարկուն են տոնական զեղչերը։
Ամերիկացիների մեծ մասը նոյեմբերի 22-ի երեկոն անցկացրել է տոնական սեղանի շուրջ, սակայն շատերն էլ վրաններ են խփել խանութների մոտ, էժանացրած ապրանքին առաջին հասնելու մղումով՝ մեկնարկել է «սեւ ուրբաթը»։ Շահավետ շոփինգի մոլուցքը Գոհաբանության օրվա գիշերը հասնում է բարձրակետին, գրում է vmdaily.ru-ն։
Wal-mart, Target, Best Buy, Macy`s и Kohl`s սուպերմարկետներն այս տարի իջեցրած գներով վաճառքը սկսել են նոյեմբերի 22-ի երեկոյան։ Հիմնական հոսքը կսկսվի առավոտյան։
Գոհաբանության օրը մեծ զեղչեր հայտարարելու ավանդույթը սկսվել է 19-րդ դարում։ «Սեւ ուրբաթ» արտահայտությունն ի հայտ է եկել 1966-ին ԱՄՆ-ի Արեւելյան ափում՝ Գոհաբանության տոնին հաջորդող առավոտյան ճանապարհներին առաջացած երկար խցանումների պատճառով։




























