«Սթար» սուպերմարկետների շուրջ պտտվող տարաբնույթ խոսակցություններից ու ինտրիգներից հետո վերջապես հայտնի է դարձել, որ իրականում «Սթար»-ում լուրջ ներդրումներ են իրականացվելու։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, եվրոպական «Ինտերմաքս լիմիթեդ» ընկերությունը «Սթար» առեւտրային ցանցում 16,7 մլն դոլարի ներդրում է կատարելու։ Այն իրականացվելու է 2013թ.-ի սկզբից՝ ութ ամիսների ընթացքում։ Այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն, թեեւ մոտ ապագայում, հավանաբար, այդ մասին խոսելու առիթ կլինի նույնպես»,- գրում է «Իրավունքը»։




























