Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը հայտնել է նոյեմբերի 21-ին Թել Ավիվում ահաբեկչության կազմակերպիչների ձերբակալման մասին։
Թել Ավիվում ավտոբուսի վրա հարձակվողները ձերբակալվել էին Հորդանան գետի Արեւմտյան ափի վրա կատարված հարձակումից մի քանի ժամ անց: Հարցաքննության ժամանակ ձերբալկալվածները խոստովանել են, որ Բեյթ Լահիա քաղաքում տեղակայված խմբակցության անդամներ են, որը կապ ունի ՀԱՄԱՍ եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումների հետ:
Ըստ հատուկ ծառայության տվյալների` հարցաքննության ընթացքում ձերբակալվածները խոստովանել են, որ ահաբեկչության իրագործման համար ներգրավել էին Իսրայելի Թայբե գյուղի մի բնակչի: Իսրայելի ոստիկանության ներկայացուցիչները հայտնել էին, որ Թել Ավիվի ահաբեկչության կատարողը ձերբակալվել եւ արդեն խոստովանել է, հաղորդում է vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ Թել Ավիվի կենտրոնում պայթյունը որոտացել էր նոյեմբերի 21-ին, 29 մարդ էր տուժել։
ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչներն ահաբեկչությունն անվանել էին Իսրայելի ռազմական գործողության «բնական պատասխան», սակայն պատասխանատվությունը չէին ստանձնել:
Նոյեմբերի 22-ին Իսրայելի ռազմական ուժերը հայտնել էին Հորդանան գետի Արեւմտյան ափին 55 գրոհայինի պատանդ վերցնելու մասին:




























