Ճապոնիայի բանկերից մեկում պատանդներ վերցրած ճապոնացուն ձերբալկալել են:
Ճապոնացին պատանդներին պահել է 12 ժամ, ինչից հետո ոստիկանության հատուկ գործողության հետեւանքով հսկողության տակ է առնվել: Ոչ ոք չի տուժել:
KM.RU-ն հաղորդում է, որ պատանդներ վերցնելու կասկածանքով ձերբակալվել է ոմն Կոձի Նագակումոն: Հանցագործության դրդապատճառները չեն հաղորդվում:
NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 22-ին դանակով զինված տղամարդը պատանդ էր վերցրել Toyokawa Shinkin Bank-ի մեկ հաճախորդի եւ չորս աշխատակցի: Նա պահանջել էր երկրի վարչապետ Յոսիհիկո Նոդայի հրաժարականը, նաեւ՝ մեգաֆոն ու 10 օրվա սննդային պաշար:





























