Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին չի ներկայացվի մեղադրանք 2007թ. նախընտրական արշավի ժամանակ անօրինական ֆինանսավորման գործով։
Սարկոզիին տրվել է հատուկ վկայի կարգավիճակ, գրում է Mk.ru՝ հղում անելով AFP-ին։ Դա նշանակում է, որ նախկին նախագահի նկատմամբ հետաքննությունը կշարունակվի եւ ապագայում դեռ կարող է նրա դեմ մեղադրանք ներկայացվել։ Սակայն մեղադրանքների անմիջական ներկայացման բացակայությունը բարձրացնում է Սարկոզիի շանսերը ճանաչվել անմեղ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին Սարկոզին ցուցմունք է տվել է քննիչներին՝ 2007-ին L`Oreal-ի սեփականատեր Լիլիան Բետանկուրից ստացած գումարները ընտրարշավի անօրինական ֆինանսավորման ուղղելու գործով։ Հարցաքննությունը եղել է փակ եւ մամուլը մանրամասներ այդպես էլ չի ստացել։ Քննության տվյալներով, 2007-ին Սարկոզին անձամբ է այցելել Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ տուն եւ 4 միլիոն եվրո կանխիկ գումար է ստացել իր ընտրարշավի ֆինանսավորման համար։




























