Apple-ը 2010 թվականի ֆինանսական տարվա առաջին եռամսյակում 3,38 մլրդ դոլարի մաքուր շահույթ է ունեցել։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru, այս մասին հայտնել են Apple-ի մամուլի ծառայությունում՝ ավելացնելով, որ նշված ժամանակահատվածում եկամուտը 50 տոկոսով ավելի է կազմել, քան նախորդ տարի։
Տեղեկատվության համաձայն, Apple-ի եռամսյակային եկամուտը աճել է՝ հասնելով 15,62 մլրդ դոլարի, որը ռեկորդային ցուցանիշ է։ «Եթե վերցնենք մեր նախորդ տարվա ցուցանիշն ու համեմատենք, ապա կպարզվի, որ Apple-ը 50 միլիարդ դոլարանոց ընկերության է վերածվել»,- ֆինանսական հաշվետվությունը մեկնաբանելով՝ նշել է ընկերության ղեկավար Սթիվ Ջոբսը։
Նշենք, որ Apple-ն առաջին եռամսյակում վաճառել է 3,36 միլիոն համակարգիչ եւ նոութբուք, 21 միլիոն iPod նվագարկիչ եւ 8,7 միլիոն iPhone բջջային հեռախոս։ Հատկանշական է, որ նախորդ տարվա համեմատությամբ iPhone-նների վաճառքը կրկնապատկվել է։



























