Տեխասի արագընթաց մայրուղիում նոյեմբերի 22-ի երեկոյան բախվել են 150 ավտոմեքենաներ։

Շերիֆի ներկայացուցիչները հայտնել են, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքներն «աղետալի» են։ Մեքենաները «կանգնած եւ պառկած են իրար վրա»։

Ոստիկանության տվյալներով, երկու մարդ զոհվել է բեռնատարի տակ ընկելու հետեւանքով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ Վերջին տվյալներով հոսպիտալացվել է 80-ից 90 մարդ։ 12-ը գտնվում են ծանրագույն վիճակում։

Հինգշաբթի ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը, ավտոճանապարհները խիստ ծանրաբեռնված էին, քանի որ միլիոնավոր ամերիկացիներ անձնական ավտոմեքենաներով մեկնում էին տոնական միջոցառումների, պարզաբանում է AP-ն։