Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասում ողբերգական միջադեպ է տեղի ունեցել: Փրկարարները Ամուր գետից հանել են երկու օր առաջ կորած երկու երեխաների մարմինները:

Նիկոլաեւսկի շրջանի Կոնստանտինովկա գյուղից  հինգ դպրոցական գնացել են Ամուրի թեք ափից սահելու: Նրանցից երկուսը՝ 9-ամյա տղան եւ 11-ամյա աղջիկը,  ընկել են գետը: Երեխաները փորձել են փրկել ընկերներին, ճյուղեր են մեկնել, որպեսզի բռնվելով բարձրանան սառույցին, օգնություն են կանչել, բայց նրանց ձայները լսելի չեն եղել, տներից շատ հեռու էին:

ՆՏՎ-ն հայտնում է, որ երեխաների հագուստը խոնավացել է, եւ նրանք սուզվել են: Որոնումներին մասնակցում էին տեղի բնակիչները եւ փրկարարները: Սակայն նրանց փրկել այդպես էլ չի հաջողվել: