Ցանցում հայտնվել են շվեդուհու լուսանկարները, որը տանը կմախքներ էր պահում սեռական հաճույք ստանալու համար:

Որոշ լուսանկարներ բավական անմեղ են, օրինակ՝ շվեդուհին գանգը դնում է խաղալիք պանդայի կողքին, ծածկում եւ գրկում: Նման լուսանկարներ ստացվել են շվեդական ոստիկանությունից, գրում է The Daily News-ը:

Իսկ ահա The Sun-ի հրապարակած լուսանկարներից երկուսում 37-ամյա կինը լիզում է «սիրեկանին»:

Ոստիկաններն այդ լուսանկարները հայտնաբերել էին «Իմ նեկրոֆիլիան» եւ «Իմ առաջին փորձը» նշումով սկավառակների հետ: Աղջիկն իր կրքի մասին պատմել է տարբեր ֆորումներում: Մեկնաբանություններից մեկում գրել է. «Ես ամուսնուս սիրում եմ այնպիսին, ինչպիսին կա՝ ողջ, թե մեռած»:

Ոստիկանությունը կարծում է, որ կինը կմախքը տարբեր մարդկանց մնացորդներից է հավաքել: Մեղադրյալը հայտարարում է, որ ոսկորները համացանցային խանութից է գնել եւ դատապարտելի ոչինչ չի արել, գրում է NEWSru.com-ը:

NEWS.am-ը հայտնել էր, որ Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքի 37-ամյա բնակչուհին կմախքների հետ սեքսով է զբաղվել: Կասկածյալի պահարանից հանել էին 6 գանգ, մեկ ողնաշար, կմախքի այլ մասեր եւ բազմաթիվ ոսկորներ: Բացի այդ, նեկրոֆիլուհին գաղտնարանում  պահել է դիահերձարաններից լուսանկարներ, շաղափ, դանակներ, սղոցներ եւ պատանքներ:

Տեղացի լրագրողները նաեւ պատմել էին, որ նա իբր քաղաքային դիահերձարաններից մեկի մուտքի գաղտնագրերով թուղթ է ունեցել: