Նոյեմբերի 22-ին, Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 շենքի դիմաց «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն, հայտնում են Ոստիկանությունից:
Նոյեմբերի 22-ին, ժամը 16.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Դպրոցականների փողոցում վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 22-ին, Երեւանի Ռոստովյան եւ Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
Բախման հետեւանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 22-ին, ՀԱԶ Բ-1 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 84 շենքի հետնամասում «ԳԱԶ-ՍԱԶ-350701» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 22-ին, Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:





























