«Հայաստան» համահայկական հիմնադրամի 15-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 21 միլիոն 422 հազար 477 դոլար։ Հեռուստամարաթոնը տեւել է 12 ժամ եւ ունեցել է «Մեր գյուղը» խորագիրը։ Գումարը կուղղվի Արցախի եւ Հայաստանի գյուղերում համայնքային կենտրոնների կառուցմանն ու սիրիահայության առաջնահերթ խնդիրների լուծմանը։
Այս տարի հանգանակությանը մասնակցել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Բելգիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Շվեդիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Ավստրալիայի եւ Արգենտինայի հայ համայնքները։
Անցած տարի հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել էր 12 միլիոն 286 հազար 478 դոլար։





























