ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, թիվ 12 ընտրատարածքից առաջադրված Լյովա Խաչատրյանը համամասնական ընտրակարգի ջատագովն է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը: «Ես դեմ եմ մեծամասնականին, քանի որ դա գաղափարական պայքար չէ: Դա բերում է անձնական պայքարի, ձեռնամարտի, թշնամանքի»,- ասաց նա:
Պատգամավորի կարծիքով՝ մեր քաղաքական մշակույթը պատրաստ չէ մեծամասնականով ընտրապայքարին: «Ես պարտադրված եմ մասնակցել մեծամասնականին, որովհետեւ խաղի կանոները մնացել էին նույնը: Եթե փոխվեին, միգուցե ես առաջադրվեի համամասնականով, եթե որեւէ կուսակցություն ցանկանար, առաջարկեր»,- ասաց Լյովա Խաչատրյանը:
Մեծամասնականով առաջադրված պատգամավորը անկեղացավ եւ ասաց, որ իր դեպքում ծրագրային պայքար է եղել փոքրիկ հատվածում: Իր կողմից եղել է քաղաքական, գաղափարակաան բացատրություն ընտրողներին. «Ոչ ոք ինձ հետ չի պայքարել ոչ գազափարների, ոչ ծրագրերի շուրջ»,- ասաց նա:
Հարցին,թե ինչու «Ընտրական օրենսգրքի» մշակման ժամանակ ԲՀԿ-ն չէր բարձրաձայնել այսօր առաջ քաշվող խնդիրների մասին, նա նշեց, որ «Ընտրական օրենսգրքի» մշակումը էվոլյուցիոն խնդիր է, եւ օրենսգրքի շատ խնդիրներ ի հայտ եկան խորհրդարանական ընտրություններից հետո: Նա չբացառեց, որ հաջորդ ընտրություններից հետո եւս դրվի ընտրակարգի փոփոխությունների հարց:




























