«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Սուպեր Միքս» նոր կանխավճարային սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր նախաձեռնության շրջանակում յուրաքանչյուր միանվագ 500 եւ ավելի դրամ հաշվի լիցքավորման դեպքում բաժանորդի հաշվեկշռից գանձվում է 100 դրամ եւ տրվում է հնարավորություն լիցքավորման պահից սկսած դրական հաշվեկշռի դեպքում ` 7 օր շարունակ անսահմանափակ շփվել Beeline ցանցի ներսում: Լիցքավորված գումարի մնացած մասը բաժանորդը կարող է օգտագործել կապի բոլոր ծառայությունների դիմաց այդ թվում շարժական ինտերնետի, միջազգային եւ միջքաղաքային զանգերի եւ այլ ծառայությունների համար:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթին անցնելու համար անհրաժեշտ է հավաքել *110*08052# հրահանգը կամ ուղարկել “
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթն աննախադեպ հնարավորություն է ընձեռում մեր բաժնորդներին շփվել Beeline ցանցում եւ չմտածել խոսակցության տեւողության մասին: Համոզված եմ, որ «ԱրմենՏել» ընկերության կողմից առաջարկվող այս սակագնային փաթեթը կարճ ժամանակահատվածում կարժանանա Beelinе բաժանորդների բարձր գնահատականին: Կյանքն ավելի վառ եւ հետաքրքիր դարձնելու նպատակով մենք որոշեցինք Ֆեյսբուք սոցիալական ցանցում Beeline Armenia էջում մեկնարկել նոր ֆոտոմրցույթ «Ամենագեղեցիկ զույգը» խորագրով: Մրցույթի հաղթողները կստանան սմարթֆոներ Samsung GT-I9003 Galaxy S «Սուպեր Միքս» սակագնային փաթեթի հետ միասին եւ կկարողանան գնահատել մեր նոր առաջարկի առավելությունները»,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
«Սուպեր Միքս» սակագնային փաթեթում ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4.99 դրամ, դեպի Beeline բջջային եւ ֆիքսված ցանցեր, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29.99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8.99 դրամ:
«Սիրելի համար» եւ «Բալանսի փոխանցում» ծառայությունը հասանելի չեն «Սուպեր Միքս» ՍՓ-ից:





























