Աֆղանական Վարդակ նահանգում նոյեմբերի 23-ի առավոտյան «Թալիբան» շարժման գրոհայինների իրականացրած ահաբեկչության հետեւանքով Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) վեց զինծառայող է վիրավորվել: Այդ մասին հաղորդել  է ISAF-ի մամուլի ծառայությունը:

Մայդան Շահր քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ տեղակայված են նահանգապետարանը, ՆԱՏՕ-ի եւ Աֆղանստանի անվտանգության ուժերի համակարգող կենտրոնի շենքերը, քաղաքային կենտրոնական մզկիթը, տեղական ժամանակով ժամը 08.30-ին պայթել է ականապատ մեքենան:

Ոստիկանության տվյալներով՝ սպանվել են երկու, վիրավորվել 60-ից ավելի աֆղանցիներ, որոնց թվում կան ոստիկաններ եւ խաղաղ բնակիչներ, գրում է «Ռիա Նովոստին»: